Առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ-ից եւ դարձնել վարչապետին ենթակա մարմին

Առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ-ից եւ դարձնել վարչապետին ենթակա մարմին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին:

Ըստ նախագծի՝ Ծառայության պետին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Ծառայության պետի տեղակալներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը՝ ծառայության պետի ներկայացմամբ:

կաշառք ստանալ

Ծառայության ծառայողների գլխավոր, ավագ, միջին, կրտսեր խմբերի պաշտոնների ծառայողներին պաշտոնի նշանակում ու պաշտոնից ազատում է ծառայության պետը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն գրասենյակի աշխատակիցները շարունակում են պաշտոնավարել որպես վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության աշխատակիցներ: