Մամուլ

Այսօր պատգամավորները մանուկների համար հեքիաթ կկարդան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր պատգամավորները մանուկների համար հեքիաթ կկարդան: Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, օրենսդիր իշխանությունը յուրօրինակ միջոցառում է կազմակերպել։

Ավանդաբար, այդ օրը ԱԺ այգում երեխաների համար բաց դռների օր էր անցկացվում․ այսօր տարածքը կընդլայնվի, վաղ առավոտից կփակվի Բաղրամյան պողոտան, որտեղ իշխող ուժի պատգամավորները մանուկների համար հեքիաթ կկարդան։

Միջոցառմանը հրավիրված են նաև երեխաներ մարզերից, սահմանամերձ գյուղերից: Ի դեպ, այսօր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է, նա կարճատև արձակուրդում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով