Այսօր կյանքին վերջ տված 18-ամյա զինվորը Բենիամին գյուղից էր, մի քանի օր առաջ արձակուրդ էր եկել. մանրամասներ
Այսօր կյանքին վերջ տված 18-ամյա զինվորը Բենիամին գյուղից էր, մի քանի օր առաջ արձակուրդ էր եկել. մանրամասներ
Նախօրեին հրազենային վիարվորումից մահացած Գրանիկ Վարդանի Խնկոյանը Շիրակի մարզի Բենիամին գյուղից էր, զորակոչվել էր հունվար ամսին, ծառայում էր Արարատում:
News.am-ի հետ զրույցում Բենիամին վարչական շրջանի ղեկավար Արտակ Անտոնյանը հայտնեց, որ պաշտոնական վարկածի Գրանիկը ինքնասպան է եղել, սակայն դեռ մանրամասների չի տիրապետում:
«Գրանիկը Արարատում էր ծառայում, ճիշտն ասած լսել էի, որ երեկ մի դեպք էլ է եղել, բայց չեմ կարող ասել, թե ինչ է պատահել, մանրամասների չեմ տիրապետում: Գրանիկը մի քանի օր առաջ արձակուրդ էր եկել, տեսել եմ իրեն, խոսել, գոհ էր ծառայությունից:
Իրենք յուրահատուկ ընտանիք են, իրենից փոքր երկու եղբայր էլ ունի Գրանիկը, հայրն ու մայրն էլ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում: Գրանիկը շնորհքով, աշխատասեր երեխա էր, անհավատալի է, երեկ առավոտ էլ հոր հետ էր խոսել, ասել էր, որ ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա:
Գյուղապետը չի հավատում ինքնասպանության վարկածին, քանի որ ճանաչում է Գրանիկ Խնկոյանին. ասում է, որ որեւէ վատ սովորություն չի ունեցել. «Ճանաչում էի իրեն, այդ երեխան խելոք, աշխատասեր երեխա էր, վատ սովորություններ չուներ, ի՞նչը պետք է պատճառ լիներ, որ ինքնասպանություն գործեր, չեմ կարողանում հասկանալ: Ուղղակի ափսոս է, որ խաղաղ վիճակում զինվոր է զոհվում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 11-ին դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը: