Այո, ես եմ նվիրել Աննա Հակոբյանին այդ ժամացույցը ու հիմա կասեմ նրա իրական արժեքը․ Հասմիկ Մուրադյան

Այո, ես եմ նվիրել Աննա Հակոբյանին այդ ժամացույցը ու հիմա կասեմ նրա իրական արժեքը․ Հասմիկ Մուրադյան

Հասմիկ Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արդեն մի քանի օր է ինչ համացանցում ակտիվ քննարկվում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ժամացույցը․․․

Լուր տարածվեց թե իբրև այդ ժամացույցի արժեքը կազմում է շուրջ 5,5 միլիոն դոլար․․․
Չէ, բայց հասկանում եք՝ ինչ թվերի մասին է խոսքը, 5,5 միլիոն Կառլ․․․

Եթե այդ թիվը լիներ դրամային արժեքով ինչ-որ տեղ գուցե հավատալու թվար․․․

Սակայն, արդեն իսկ այս թիվը միանգամից հուշում է, որ այն ամբողջապես ապատեղեկատվություն է․․․
Չնայած դրան, ցավոք սրտի, շատերը հավատացին ու սկսեցին քննադատել ու բողոքել․․․

Նրանք հաշվի չառան մի պարզ ու հասարակ բան․ Ասենք ձեզ ինչ է թվում, եթե Աննա Հակոբյանի ժամացույցն իսկապես այդքան արժենար, միթե նա այնքան անհեռատես ու միամիտ է, որ այն ի ցույց կդներ ամբողջ աշխարհի առջև․․․
Ինչևէ, եղածն արդեն եղածն է ու հիմա ժամանակն է խոսել իրականության ու ճշմարտության մասին․․․

Ես կոնկրետ չֆիտեմ թե այդ ժամացույցն որքան արժե, սակայն վստահ եմ, որ դա կամ նվեր է, կամ էլ գնվել է շատ համեստ արժեքով ու գնվել է ստացված աշխատավարձի շնորհիվ․․․

Եթե այդպես է, ուրեմն ես, Հասմիկ Մուրադյանս՝ լինելով ՀՀ հարկատու քաղաքացի, ինքնակամ նվիրել եմ նրան այդ ժամացույցը․․․
Այո, ես եմ նվիրել Աննա Հակոբյանին այդ ժամացույցը ու հիմա կասեմ նրա իրական արժեքը․․․

Չեմ ասի գինը, քանզի չգիտեմ, բայց այ արժեքի մասին հանգիստ կարող եմ խոսել․․․
Այդ արժեքը կայանում է վերջինիս ծանրաբեռնված ու արդյունավետ աշխատանքը․․․

Այնպես որ, սիրելի հեքիաթագիրներ, հաջորդ անգամ սուտ հորինելուց փորձեք փոխել ժանրը, այլապես դուք դրանով ոչնչի չեք հասնի․․․
Ներեցեք ինձ, եթե փոքր ինչ կոպիտ արտահայտվեցի։ Լավ եղեք ու մի տրվեք սադրանքների․․․»։