Ալլա Պուգաչովայի թոռանը՝ Նիկիտա Պրեսնյակովին, մոբիլիզացրել են հենց մոսկովյան թատրոնից

Ալլա Պուգաչովայի թոռանը՝ Նիկիտա Պրեսնյակովին, մոբիլիզացրել են հենց մոսկովյան թատրոնից

Ալլա Պուգաչովայի թոռը՝ Նիկիտա Պրեսնյակովը, մոբիլիզացվել է հենց Մոսկվայի «Գուբերնսկի» թատրոնից։ Այս մասին հաղորդում է մշակութային հաստատության մամուլի ծառայությունը:

Երգչի ներկայացուցիչների կողմից դեռ պաշտոնական մեկնաբանություն չկա։ Մոսկվայի նահանգային թատրոնի PR տնօրենը հրաժարվել է խոսել լրագրողների հետ։

Այս տարի Նիկիտա Պրեսնյակովը դարձավ 31 տարեկան։ Նրա գրեթե բոլոր հարազատները հայտնի դեմքեր են։ Մայրը երգչուհի Քրիստինա Օրբակայտեն է, հայրը՝ երգիչ Վլադիմիր Պրեսնյակովը, տատը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան։

Նշենք, որ սոցցանցում արտիստի երկրպագուները հարցրել են՝ իսկապե՞ս նրան պատերազմ են ուղարկել Ուկրաինա, ինչին նա պատասխանել է՝ որ տեղեկությունը կեղծ է։

Բացի այդ, այս տեղեկությունը հերքվել է Մոսկվայի նահանգային թատրոնում։ Ասում էին, որ պրիմադոննայի թոռը լքել է Ռուսաստանը մինչ Պուգաչովայի Իսրայել մեկնելը։