Մամուլ

«Միկրոբիզնեսն ազատված կլինի բոլոր հարկերից». Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միկրոբիզնեսի մասին հայտարարություն է արել․

«Որոշել ենք սահմանել նոր հասկացություն՝ միկրոբիզնես, որն ազատված կլինի բոլոր հարկերից: Այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն-ի սահմաններում, այդ մարդիկ չեն վճարի ոչ մի հարկ:

Իհարկե որոշակի սահմանափակումներ կլինեն՝ կապված ոլորտների ու գոտիականության հետ: Այս հարցի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են»,- նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ նրանց համար, մինչև 3 աշխատողի դեպքում, եկամտահարկի այլ ռեժիմ կգործի:

Կիսվել էջում