Ժամանց

Ի՞նչ ճակատագիր ու հետևանքներ են սպասում ամուսնացած տղամարդու հետ հանդիպող կնոջը

Ի՞նչ ճակատագիր ու հետևանքներ են սպասում ամուսնացած տղամարդու հետ հանդիպող կնոջը

Հարաբերություններ սկսելով արդեն իսկ ի սկզբանե զբաղված տղամարդու հետ` յուրաքանչյուր կին ինքն իրեն հարցնում է այդ միության հետագա ճակատագրի ու հետևանքների մասին:

Եթե այնպես է ստացվել, որ սիրահարվել ես ամուսնացած տղամարդու, պարտադիր չէ, որ կարման փոխվի, սակայն ամեն ինչ կախված է այդ ընտանիքի զարգացման ու ձեր զգացողությունների մեջ ունեցած ձեր կոնկրետ դերից:

Խոսենք այն մասին, թե ինչի է հանգեցնում անօրինական միությունը:

Ինչ անել, եթե գտել ես ճակատագրական ամուսնացած ամուսնու

Երբեմն պատահում է այնպես, որ ճակատագրով քեզ համար նախատեսված տղամարդն ազատ չի լինում: Որպես կանոն, դա պատահում է, որովհետև այլ կնոջ համար այդ զուգընկերը ճակատագրական է եղել:

Այս մակդիրը չի կարելի հավասարեցնել «ճակատագրի տղամարդ» հասկացության հետ, քանի որ առաջին դեպքում ենթադրվում է միայն այն, որ ամուսինը կնոջ համար ինչ-որ արտաքին փոփոխությունների կատալիզատոր է հանդիսանում:

Միևնույն ժամանակ՝ նա ճակատագրորեն այդ կնոջ հետ կապված չէ, քանի որ ճակատագիրն ի սկզբանե մտածել է, որ հոգեպես տվյալ տղամարդը կփոխի հենց այն կնոջը, ով ստիպված է գոհանալ սիրուհու դերով:

Կյանքի այսպիսի շրջադարձից ճակատագրական պատիժ հազիվ թե հետևի, եթե դուք նպատակադրված չքանդեք ուրիշի ընտանիքն ու ակտիվորեն չմտնեք ձեր զուգընկերոջ ու նրա կնոջ, իսկ, որ ավելի սարսափելի է, նրանց երեխաների հարաբերությունների մեջ:

Սովորաբար ճակատագիրն ուղղում է իր սխալները: Այնպես որ, կամ ձեր սիրելիի ամուսնությունը, այնուամենայնիվ, կվերջանա, և նա կգա ձեզ մոտ, կամ դուք ամեն դեպքում կստանաք ձեզ հարկավոր իմաստուն փորձն ու կյանքի դասը, սակայն՝ սիրուհու կարգավիճակում:

Երկրորդ դեպքում կինն ինքն ինչ-որ պահի հասկանում է, որ միությունը սպառել է իրեն ու հարաբերություններն ավարտելու որոշում է կայացնում: Ամուսնացած տղամարդու հետ ճակատագրական կապի ավարտն այս դեպքում, ամենայն հավանականությամբ, բնական ու անցավ կլինի:

Այսպիսի պայմաններում կարելի է պայքարել ու պետք է պայքարել սեփական երջանկության համար, եթե դուք համոզվածությամբ կարող եք ինքներդ ձեզ ասել, որ վստահում եք ձեր զուգընկերոջը, հավատում եք նրան, որ փոխադարձաբար սիրում եք միմյանց:

Եթե դուք գոնե մեկ րոպե մտածում եք, որ նա անտարբեր է տվյալ իրավիճակի հետ կապված ձեր մտահոգությունների նկատմամբ, կամ ընդհանրապես ինչ-որ պահի կարող է լքել ձեզ, հարաբերություններին պետք է անպայման վերջ տալ:

Ամուսնացած տղամարդու հետ ճակատագրական հարաբերությունները` որպես պատիժ: Պատահում է և այնպես, որ քայքայիչը կապը, որում կինը հայտնվում է սիրուհու կարգավիճակում, արդեն ինքնին նախկին ճակատագրական մեղքերի համար պատիժ է դառնում:

Տվյալ իրավիճակում, իհարկե, այսպիսի կապի համար լրացուցիչ պատիժ արդեն չի լինի, սակայն տառապանքները, մտածմունքները և հոգեկան ալեկոծություններն այս կնոջից անպակաս կլինեն, և այս խաչը պետք է կրել արժանապատվորեն, եթե դուք իսկապես սիրում եք այդ մարդուն:

Արտաամուսնական այս կապից երեխա ունենալ, իհարկե, չարժե, և դժվար էլ դա ձեզ հաջողվի, քանի որ պատիժը կարող է ուղեկցվել վերարտադրողական ֆունկցիայի հետ կապված խնդիրներով կամ կապված լինել երեխայի առողջության հետ:

Ձեր զուգընկերոջը ձեզ երեխաներով մի կապեք. Չէ՞ որ դուք արդեն իսկ վատ եք զգում ստեղծված իրավիճակի պատճառով, իսկ եթե տուժեն նաև արդեն իսկ ձեր երեխաները, միայն ավելի վատ կլինի: Եթե դուք ամուսնացած տղամարդու հետ կապ ունեք, հատուցումը կարող է փոխանցվել հաջորդ սերնդին, քանի որ դուք ձեր պարտքը չեք մարել:

Շարունակությունւը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել էջում