ՄամուլՏեսանյութ

«Ինչու այն ժամանակ չեք եկել կառավարության դիմաց նստել»․ Փաշինյանը հանդիպեց սևազգեստ մայրերին․ Տեսանյութ

«այն ժամանակ դուք ունեիք բոլոր հնարավորությունները, ինչու այն ժամանակ չեք եկել կառավարության դիմաց նստել»,- այսօր՝ հոկտեմբերի 17-ին, զոհված զինծառայողների մայրերի հետ հանդիպման ժամանակ ասեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով «Զինվոր» ՀԿ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին և ներկա սևազգեստ մայրերին:

«Ես չեմ հիշում, որ դուք այսպիսի հանդիպում ունեցած լինեիք, ասենք, Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների կամ նախագահների հետ և այսպիսի շեշտադրումներով հանդես գայիք: Սա ինձ համար տարօրինակ է, այն ժամանակ դուք ունեիք բոլոր հնարավորությունները, ինչու այն ժամանակ չեք եկել կառավարության դիմաց նստել»։

Մարգարիտա Խաչատրյանը պատասխանեց, որ այն ժամանակ 30 մլն դրամ կառավարությունը չի հատկացրել «մարտի 1»-ի զոհերի հարազատներին՝ հավելելով, որ նախկինում ՊՆ-ի արտաբյուջեից ֆինանսավորում էր տալիս իրենց կազմակերպությանը, ինքն էլ ծրարով փողը տալիս էի զոհվածի ծնողին:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել