ԱշխարհՄամուլ

Թուրքիայում առաջարկել են Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետն անվանակոչել Թալեաթ փաշայի անունով

Թուրքիայում առաջարկել են Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետն անվանակոչել Թալեաթ փաշայի անունով

Թուրքիայում քեմալիստական ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցությունն առաջարկել է ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետը կոչել Հայոց ցեղասպանության պարագլուխներից Թալեաթ փաշայի անունով:

Մեջլիսում նորաբաց քեմալիստական կուսակցության միակ ներկայացուցիչ և կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղը նախագիծն առաջարկել է այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում հայերին ազգայնամոլական «գորշ գայլերի» նշանն է ցույց տվել։

hay turqakan sahman

Այս առաջարկից հետո Թվիթերի թուրքական տիրույթում արշավ է սկսվել, ակտիվ տարածվում է «Թալեաթ փաշա սահմանային անցակետ» հեշթեգը, որն այս պահին Թուրքիայի տարածքում թրենդային հեշթեգերի առաջին եռյակում է։

Կիսվել