Աշխարհ

Բրազիլիայում գողերը 6 րոպեում բեռնատար ինքնաթիռից գողացել են 5 մլն դոլար

Բրազիլիայում գողերը 6 րոպեում բեռնատար ինքնաթիռից գողացել են 5 մլն դոլար։ Դեպքը տեղի է ունեցել Սան-Պաուլու քաղաքում:

Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը գտնվում էր օդակայանի բեռնափոխադրումների տարածքում և պետք է թռչեր Շվեյցարիա:

Հինգ հոգուց բաղկացած խումբը մտել է օդակայանի տարածք՝ մեքենայի վրա փակցնելով անվտանգության ծառայության կեղծ պիտակներ:

Գողերը զենքի միջոցով սպառնացել են պահակներին և 6 րոպեում գողացել 5 մլն դոլար:

Կիսվել