Մամուլ

«Thank you». Շենքի 6-րդ հարկից ընկած 2 տարեկան տղան խոսել է

«Thank you». Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա․ նա խոսել է: Այս մասին տեղեկացնում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

 Փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք:

Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության:

«Երբ Արվինին պատմում էի, որ իրեն օրական հարյուրավոր լավ մաղթանքներ ու աղոթքներ են հղում, կիսատ թողեց խաղը (մի մարդուկ խաղալիք ունի, ոնց հասկացել եմ շատ է սիրում նրան, միշտ կողքին է ու կիսաժպտալով ասաց` «Thank you» ,- պատմում է Դերձյանը։

Կիսվել