ԱշխարհԺամանց

Tesla ընկերությունը նոր էլեկտրամեքենա է ներկայացրել

Tesla ընկերությունը նոր էլեկտրամեքենա է ներկայացրել

Tesla ընկերությունը ներկայացրել է Model S մեքենայի նոր տարբերակը։ Այս մասին տեղեկացնում է «ЛентаРу»-ն՝ հղում կատարելով Electrek պարբերականին։

էլեկտրամեքենան ներկայացվել է Թայվանում։ Լրագրողները նշել են, որ ընկերությունն առաջին անգամ է ավտոմեքենաների վաճառքն իրականացնում ԱՄՆ սահմաններից դուրս։

Model S-ը ենթարկվել է որոշ կոսմետիկ փոփոխությունների։ Մասնավորապես, էլեկտրամեքենան ունի մատրիցային լուսարձակներ, որոնք ներկայացված են Model 3 և Model Y վերջին մոդիֆիկացիաներում։

Էլեկտրամեքենան նաև նոր Combined Charging System (CCS) ունի՝ մարտկոցների լիցքավորման համար։ 2022 թվականի նոր Tesla Model S-ը մնում է շուկայի աճող հատվածի ամենաազդեցիկ և ցանկալի տարբերակներից մեկը:

Tesla

Մարտկոցների մեկ լիցքավորման դեպքում մեքենան կարող են վարել մինչև 412 մղոն, այն հեշտությամբ կարող է օգտագործվել երկար երթևեկության համար։

Մեքենայի շարժիչը ունի 1020 ձիաուժ հզորություն։ Այն 100 կմ/ժ արագություն զարգացնում է 2,1 վայրկյանում։

Առաջիկայում Tesla-ն կսկսի այս տեսակի արտադրությունը և դրանով կփոխարինի մինչ այդ գոյություն ունեցող բոլոր մոդելները։

Նշենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 25-ին ընկերության կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։

Նշենք նաև, որ ընկերությունը անվնակոչվել է ի հիշատակ էլեկտրական հոսանքի առաջին հետազոտողներից մեկի` Նիկոլա Տեսլայի։

Կիսվել