Մամուլ

QR կոդը սկանավորելու կարիք չկա․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Հարգելի՛ քաղաքացիներ, COVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր QR կոդով, և նրա վարակված լինելու ողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ QR կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:

restoran qr kod

Նշենք նաև, որ հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի, QR կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար, QR կոդը սկանավորելու կարիք չկա, բայց սկանավորելու պարագայում քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար անձնական էջում ներառված տվյալները փակ կլինեն` բացի անուն, ազգանունից»:

Կիսվել