Փափուկ, համեղ, կշտացնող․․․ անվերջ կարելի է նկարագրել այս համեղ խաչապուրին

Փափուկ, հյութեղ, համեղ, կշտացնող․․․ անվերջ կարելի է նկարագրել այս համեղ նախաճաշը, որը պատրաստելու համար առանձնապես խոհարարական մեծ հմտություններ պետք չեն։

Այն պատրաստելու համար անհրաժեշտ է մի քանի մթերք և 10 րոպե ժամանակ։

Պահանջվող մթերքներն են․ ալյուր՝ 1 բաժակ, կաթ՝ 1 բաժա․ ձու՝ 2 հատ, պանիր՝ 250-300 գ (ցանկալի է Սուլուգունի), բուսական յուղ կամ կարագ և աղ։

Սկսում ենք պատրաստել․ սկզբում հարեք 2 ձուն՝ ավելացնելով մի փոքր աղ։ Հարած ձվի վրա ավելացրեք կաթը (ցանկալի է գոլ վիճակում), խառնելուց հետո կարող եք կամաց-կամաց նախապես մաղով անցկացրած ալյուրը լցնել և խառնել այնպես, որ գնդիկներ չմնան։

Խմորը ստանալուց հետո ժամանակն է ավելացնել քերիչով անցկացրած պանիրը և խառնել։ Այա ամենը կատարելուց հետո ժամանակն է թխել։

Փափուկ, համեղ

Թխելու համար թավան դնում եք մարմանդ կրակին, մի փոքր ձեթ լցնելուց և տաքացնելուց հետո, խմորի զանգվածը լցնում եք թավայի մեջ։ Եթե վերցնեք միջին չափսի թավա, այս խմորից կարող եք 2 հաստ խաչապուրի ստանալ։

համեղ խաչապուրի

Լցնելուց հետք փակում եք կափարիչը և սպասում 5 րոպե, մինչև տակի հատվածը վարդագույն երանգ ստանա (չեք մոռանում, որ կրակը պետք է լինի մարմանդ, այլապես չհասցնելով թխվել՝ կայրվի)։

համեղ նախաճաշ

Երբ կզգաք, որ տակի հատվածը թխվել է, պտտում եք մյուս կողմ և նույնպես սպասում 5 րոպե։

Ահա, այսպիսի տեսք է ունենալու խաչապուրին, որը ուտելուց հետո ցանկություն եք ունենալու կրիկն պատրաստել։

համեղ խաչապուրի

Նյութը հրապարակման պատրաստեց Bavnews.am