Մամուլ

Opel-ը մխրճվել է արագ սննդի կետի տարածք. կան վիրավորներ

Opel-ը մխրճվել է արագ սննդի կետի տարածք. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 36-ամյա Արտաշես Համբարձումյանի վարած Opel-ը 37 QS 393 համարանիշի և 64-ամյա Վարդան Թամազյանի վարած Opel մակնիշի 12 VA 222 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով Opel-ներից մեկը մխրճվել է վթարի հարևանությամբ գտնվող արագ սննդի կետի տարածք, իսկ մյուս Opel-ն էլ կոտրել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել  է վարույթ:

Կիսվել