Nissan March-ը ավտովթարի ենթարկվել Երևան-Երասխ ավտոճանապարհին. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Nissan March-ը ավտովթարի ենթարկվել Երևան-Երասխ ավտոճանապարհին. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 16:50-ի սահմաններում՝ 25-ամյա Ա. Ալոյանն, իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ալոյանն ու նրա ուղևոր 6-ամյա Գ. Ա.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Մասիս» բժշկական կենտրոն:
«Մասիս» բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ազգականներ են:
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիետի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: