Nissan-ը մխրճվել էր երկաթե արգելապատնեշի մեջ. սերիալների հայտնի դերասանուհին տեղափոխվել է հիվանդանոց․ նոր մանրամասներ

Nissan-ը մխրճվել էր երկաթե արգելապատնեշի մեջ. սերիալների հայտնի դերասանուհին տեղափոխվել է հիվանդանոց․ նոր մանրամասներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունիսի 17-ին Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 26-ամյա Թամարա Գևորգյանը, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ, 45-ամյա Մարգարիտ Հ.-ն է:

Աղբյուրի տեղեկություններով՝ Թ. Գևորգյանը հանրությանը հայտնի հեռուստասերիալների դերասանուհիներից է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 18։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 57 կմ-ում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել դաշտում։

Տեսանյութը ստորև