Օգտակար

Հաճախակի օգտագործեք դդում առողջ օրգանիզմ ունենալու համար

Հաճախակի օգտագործեք դդում առողջ օրգանիզմ ունենալու համար։

Դիետոլոգները խորհուրդ են տալիս հաճախակի օգտագործել դդում, քանի որ այն դիետիկ է և պարունակում է այնպիսի նյութեր, որոնք անհրաժեշտ են առողջ օրգանիզմ ունենալու համար: Այն հնարավորություն է տալիս առանց օրգանիզմը վնասելու նվազեցնել մարմնի ավելորդ քաշը:

Դդում ընտրելիս պետք է ուշադիր լինել, որ փափուկ մասեր չունենա, գույնը լինի համասեռ, եթե պոչի արմատային հատվածը կանաչ է, ապա այն թարմ է:

Դդմի 90% ջուր է պարունակում, սակայն դա պարզապես ջուր չէ, այլ օրգանիզմին օգտակար սննդարար հեղուկ:

Դդմի հյութը հանգստացնում է նյարդերը, ունի միզամուղ հատկություններ, կիրառվում է էկզեմայի և այրվածքի բուժման համար։

Ժամանակակից ժողովրդական բուժարարները կարծում են, որ դդմի մուրաբան նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը, իսկ պտղից ստացված պատրաստուկները և հյութն օգտակար են սրտին։

Դդումն ամրապնդում է իմունային համակարգն

Բացի այդ, բետա-կարոտինի պարունակության շնորհիվ՝ այն պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից:

Դդումը շատ առողջարար բանջարեղեն է և հարուստ է վիտամինններով՝ C, B, E, PP ու նույնիսկ հազվագյուտ վիտամիններով՝ T և K:

Դդում

Դդում պետք է օգտագործեն հատկապես ծերերը, քանի որ նրանց օրգանիզմը բավական թույլ է և հաճախ մարսողության հետ կապված խնդիրներ են առաջանում: Դդումն օգտակար է աղե-ստամոքսային հիվանդություններով տառապող մարդկանց համար:

Տղամարդիկ պետք է հատկապես ուշադրություն դարձնեն սերմերին, քանի որ հատկապես դրանք են հարուստ ցինկով: Ցինկը մասնակցում է տեստոստերոնի մշակմանը:

Դդմի սերմեր

Դդմի սերմերը ևս ունեն օգտակար հատկություններ: Նրանցից քամված յուղը օգտագործում են տարբեր դեղամիջոցների արտադրության մեջ:

Դդմի սերմերն ունեն մաքրող հատկություն: Եթե ձեր երեխան ունի ճիճվակրություն, ապա դդմի մի քանի սերմերը կօգնեն նրան։

Սերմերը մաքրելիս չի կարելի հանել նրանց վրայի կանաչ բարակ կաշին:

Դդմի սերմերը կօգնեն ձեզ նաև ազատվել մաշկային տարբեր հիվանդություններից, ինչպիսիք են՝ սեբորեան, մաշկի թեփոտումը:

Դդմի սերմերը մեծ թվով բնական հակաօքսիդանտներ և չհագեցած ճարպաթթուներ են պարունակում: Դրանց մեջ հատկապես շատ է գամա տոկոֆերոլը՝ Е վիտամինի տարատեսակ, որը հզորագույն հակաօքսիդանտ է:

Հետազոտությունները ցույց են տվել, որ այս բաղադրատարրը նվազեցնում է բորբոքային պրոցեսները եւ պաշտպանում քաղցկեղի որոշ տեսակներից:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել