ՄամուլՇոու-բիզնես

Comedy Club-ի հիմնադիրներից Տաշ Սարգսյանին քիչ է մնացել ծեծեն Երևանում․ մանրամասներ

Comedy Club-ի հիմնադիրներից Տաշ Սարգսյանին քիչ է մնացել ծեծեն Երևանում․ մանրամասներ

Comedy Club շոուի հիմնադիրներից և նախկին հաղորդավար Տաշ Սարգսյանին քիչ է մնացել ծեծեն Երևանում։

Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը, գրում է Gazeta.ru-ն։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 20-ին «Արի» սթենդ-ափ ակումբի տարեդարձի ժամանակ։ Ներկայացումից հետո Տաշ Սարգսյանին է մոտեցել հանդիսատեսներից մեկը։

Զրույցի ընթացքում տղամարդը խոստովանել է, որ աշխատում է Երևանի բուհերից մեկում, որպես ռուսաց լեզվի ուսուցիչ։ Սրան ի պատասխան Տաշը կատակել է. «Եթե ռուսերենի ուսուցիչը նման ակցենտ ունի, ապա ի՞նչ սպասենք ուսանողներից»։

Տելեգրամյան ալիքի տվյալներով՝ կատակից հետո անծանոթը ընկերների հետ փորձել է կռվի բռնվել Սարգսյանի հետ։ Կատակերգուին պաշտպանել են նրա ընկերները։

Արդյունքում հնարավոր է եղել խուսափել ծեծկռտուքից։

Կիսվել