Մամուլ

Boeing 737-300 օդանավը պետք է թռչեր Ուկրաինա, սակայն անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել

Boeing 737-300 օդանավը պետք է թռչեր Ուկրաինա, սակայն անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել Boeing 737 տիպի օդանավի վերաբերյալ:

Ըստ այդ հայտարարության՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության վարձակալած՝ B737-300 (հայկական գրանցում` EK-FAA) օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում, որից հետո՝ ս․թ․ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի Հանրապետության Հոստոմել օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը։

boeing

Ս․թ․ փետրվարի 20-ին օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել։ Այս պահին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից կատարվում է քննություն։

Կատարվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ավիաընկերությունը կտրամադրի ավելի ուշ։

Կիսվել