Մամուլ

BMW-ի վարորդը «Արևելյան խոհանոց»-ի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

BMW-ի վարորդը «Արևելյան խոհանոց»-ի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երաևում: Ժամը 20:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «Արևելյան խոհանոց»-ի դիմաց, BMW մակնիշի 65 XX 006 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող միջին տարիքի տղամարդ հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է  շտապօգնություն,  այնուհետև օպերատիվորեն ժամանած  բժիշկների հերթապահ խմբի հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

shtapognutyun meqena

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում կայանված էր  նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա,  որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների,  նկատել է այդ հետիոտնին, արգելակել է ավտոմեքենան, սակայն հետիոտնը անցնելով նրա առջևից, անսպասելի հայտնվել է BMW-ի դիմաց ու վրաերթի ենթարկվել:

Կիսվել