Մամուլ

Ահա թե ինչպես կառուցվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը 1967թ․-ին (ֆոտո)

Ահա թե ինչպես կառուցվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը 1967թ․-ին

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կառուցման աշխատանքները սկսվեցին 1966թ․-ին։ Այսպիսի հուշահամալիրի կառուցման մասին սկսեցին խոսել դեռևս 60-ականների սկզբին՝ Յակոբ Զարոբյանի նշանակումից հետո։ Յակոբ Զարոբյանը ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն էր։

1965 թվականին լրանում էր հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցը: 1964 թվականի դեկտեմբերի 13-ին ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը դիմում է ԽՄԿԿ Կենտկոմին այդ տարելիցը նշելու և Երևանում առաջին համաշխարհային պատերազմում զոհված հայ նահատակներին նվիրված հուշակոթող կանգնեցնելու համար:

Ձևակերպումը շատ ընդհանուր էր, իսկ իրականում այն նվիրվելու էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և պետք է խորհրդանշեր հայ ժողովրդի վերածնունդը:

1965 թվականի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին զանգվածային ցույցեր, որով սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և առաջին անգամ ՀԽՍՀ-ում նշվեց Ցեղասպանության հիշատակի օրը։

Հավերժության տաճարը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք դասավորված են շրջանաձև կորացած դեպի ներս։ 12 թիվը ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից։

Հավերժության տաճարի կողքին է գտնվում «Վերածնվող Հայաստան» հուշասյունը, որն ունի 44 մետր բարձրություն։ Բաժանված է երկու մասի՝ մեծ և փոքր կոթողների, որոնք արտահայտում են ազգի վերածննդի գաղափարը։

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հեղինակն է քանդակագործ Վան Խաչատրյանը, իսկ ճարտարապետը՝ Արթուր Թարխանյանը (Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ)։

Հանրապետությունում հայտարարվում է մրցույթ: Ներկայացված 70 նախագծերից հաղթող է ճանաչվում Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի նախագիծը:

Հուշահամալիրը կառուցվեց ռեկորդային արագությամբ՝ երկու տարում։ Հուշարձանի շինարարությունն ավարտվեց 1967-ին, և հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին։

Հանրապետության ղեկավարությունը ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրվեց հուշարձանին, տեղի ունեցավ միտինգ, որից հետո Անտոն Քոչինյանը վառեց հուշարձանի անմար կրակը:

Ահա թե ինչպես կառուցվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը

Ծիծեռնակաբերդ հուշահամալիր
hushamalir cicernakaberd
hushahamalir cicernakaberd 2
cicernakaberd hushahamalir 2

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել