Թևերիդ տակ պահվող դեմքերն են թիկունքից խփողը, իրանք են քեզ փուռը տալու․ Աշոտ Ասատրյանը՝ Մարությանին
Թևերիդ տակ պահվող դեմքերն են թիկունքից խփողը, իրանք են քեզ փուռը տալու․ Աշոտ Ասատրյանի գրառում-հորդորը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։
«Պետական ապառատը մի հատ զզվելի բնավորություն ունի: Երբ որ կան բազմաթիվ խնդիրներ ինքը քեզ տալիսա անսահման հնարավորություն, որ դու դրանք լուծես, բայց լուծելուց հետո գալիսա դրանց համար պատասխան տալու ժամանակահատվածը,որը իրականում ավելի բարդա, քան բուն խնդիրները:
Ես և Դուք, պարոն Մարության, պետական ապառատում նորեկ էինք, շատ բաներից տեղյակ չէինք, շատ բաներ մտքներովս էլ չէր անցնի: Ես հիշում եմ, թե քաղաքի աղբի համար ինչպես էին թուք ու մուր տալիս մեզ, պատկերացնում եմ, որ ինձ էին այդքան «կպնում» բա Ձեզ ինչ կանեին: Ճիշտ էին անում, խոսք էինք տվել, պետք է պատվով դուրս գայինք… ու եկանք:
Հիմա ամենակարևորը: Պետական ապառատում տարիներ շարունակ բուն է դրել միմյանց «դեմ տալու» ավանդույթը: Դա կատարվում է ամենամտերիմների ձեռամբ: Ես դա տեսել եմ, զգացել եմ թե ինչպես կարող է մարդ հետդ հաց կիսել ու սեղանից հեռանալուց քեզ «դեմ տա», քո մասին բամբասի: Չեմ ուզում իհարկե դուք դրա մեջով անցնեք, բայց զգում եմ,որ գնում եք այդ հետքերով:
Ես թվեր ու դեմքեր լավ չեմ հիշում, բայց դեպքերը շատ ընտիր եմ հիշում, կարող եմ մի քանի տարի առաջվա դեպքեր մանրամասն նկարագրել,
թե ինչպես են եղել: Հիմա Ձեր շուրջը պտտվող թեմաների մեծ մասը ձեր թևերի տակ պահվող դեմքերի ձեռքի գործն է: Դրանք ձեզ թիկունքից խփող են: Ես դա տեսել եմ, դրա մասին շատ լավ գիտեմ: Չեմ ուզում դուք էլ իմանաք:
Նույն Անի Խաչատրյանը և Թեհմինա Վարդանյանը Երևանի ամենադժվար օրերին ավելի շատ անհանգիստ էին քաղաքի համար, քան հիմա թիկունքիդ հետևից բարձր գոռացող տպերը: Ես հո լավ գիտեմ, թե ով ինչքանով է օգնել, ով է պարզապես աչոկ հավաքել: Ես լավ եմ հիշում, ոնց էինք բոլորս միասին քաղաքը փրկում, իրար հետ կռվում, հայհոյում, նեռվայնանում, հետո հանգստանում ու վերջում արեցինք այն ինչի ականատեսը եղանք:
Հայկ, եղբայր, մի թող որ քեզ խժռի պետական ապառատը, մի թող թիկունքիդ հետևում հավաքվեն չինքնահաստատված անձիք, պարզապես մի թող, իրանք վտանգավոր են քո համար, իրանք են քեզ «փուռը տալու»: Լսիր ընկերներիդ, որոնք տեղից արդեն քիչ են մնացել կողքդ: Ինձ հիմա կարեղ ես չլսել, բայց հետագայում հաստատ կզրուցենք այս թեմայով, ավելի ուշ, երբ դու հեռու կլինես այդ շենքից ու մենք ոչ պաշտոնական կզրուցենք: Ես պաշտոնական զրույցները չկարողացա սիրել:
Էս նկարը մի քանի ամիս առաջ ավելի լավ առիթի համար էի քաշել, որ ստատուս գրեի, բայց չստացվեց: Սենց ստացվեց: Շարունակիր սիրել Երևանը, բայց արդեն մի փոքր զգույշ ու զգոն»: