«Այո՛, Նիկոլը «գործակալ» է»․ Սուրեն Սարգսյան
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո՛, Նիկոլը «գործակալ» է… Երեկ Հրայր Թովմասյանի սիրասուն քույրիկի՝ Անժելայի հյուրն էր բազմակուսակցական Ռուբիկ Հակոբյանը: Թեման, ինչպես միշտ, առյուծասպան, առյուծահեծ Քոչարյան Ռոբերտն էր և, իհարկե՛, Նիկոլ Փաշինյանը: Ու սկսվեց…
Չիմացողներին՝ ներկայացնեմ Ռուբեն Հակոբյանի կենսագրությունը. երբ համազգային շարժումը հաղթեց, մի կարճ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի պատասխանատուն էր, հետո դարձավ դաշնակ, հետո պատգամավոր՝ Գավառից, հետո Հրանուշ Հակոբյանն ասաց՝ գնա՛ տուն, և սա պարտվեց Հրանուշ Հակոբյանին: Հետո նախկին իշխանությունները հյուպատոս օծեցին վերջինիս լենինգրադներում: Այնուհետ զգացին, որ այստեղ ավելի պիտանի կլինի, և, ոչ ավել, ոչ պակաս, ժառանգական դարձավ՝ պատգամավոր «Ժառանգություն»-ից…
Հիմա, քանի որ Նիկոլ Փաշինյանը տիրություն չի անում այս բազմաչարչար «գանձին», հին տերերի գովքն է անում՝ նստած «Հայելու» թամբին… Հետևություններ արեց աշխարհացունց, թե՝ ներքին դավադրության արդյուքնում Նիկոլը դարձավ «թագավոր», ու էդ ներքին դավադիրներին Ռուբեն Հակոբյանը փնտրում էր նաև օտար ուժերի մեջ ու խիստ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը դրսից ներդրված գործկալ է…
Փաշինյանը, ճի՛շտ է, գործակալ է. այստեղ ես համաձայն եմ Հակոբյանի հետ, բայց մեր գործակալն է՝ ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների գերակշիռ մասի… Հակոբյանը նախկին իշխանամերձ ամբոխի՝ արդեն տարուց ավելի թմբկահարվող կարծիքն է ասում, թե՝ Նիկոլը երկար չի դիմանա, հեսա կգնա, հեսա բանտ կգցենք, հեսա Արցախը կծախի ու այդպես շարունակ… Ի դեպ, այս կարծիքը հիմք ուներ, և իրենք լավ գիտեին, որ պետության բոլոր բնագավառներն այնպես են թալանել և բարոյազրկել, որ միայն խելագարը կկարողանա դիմանալ կես տարուց ավելի… էս դեպքում՝ խելագարը, դրական իմաստով, Նիկոլն էր ու դիմացավ…
Եթե ուշադիր հետևենք, ապա ակնհայտ կդառնա, որ Նիկոլի թվի բոլոր զորացրված քյոհնեքն ու այդ ճանապարհը բռնած նորաթուխները հավաքվել են մի տեղ և առանց բացառության, պիցցայոտ բերաններով, նույն երգն են երգում… Այ ձյուն գա ձեր բաց հետույքներին… Նիկոլին հերթական ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիները կա՛մ կվերընտրեն, կա՛մ էլ չեն ընտրի ու արժանապատվորեն ճանապարհ կդնեն:
Հենց ձեր անփառունակ, կեղծիքներով լեցուն անցյալից դուրս գաք ու այս պարզ ձեռքբերման արժեքը հասկանաք, ձեզ էլ, հնարավոր է, քաղաքացու տեղ դնենք… Իսկ հիմա՝ հանգիստ վեր ընգեք տեղներդ ու հիշե՛ք ժողովրդական ասացվածքը՝ շունը հաչում է, քամին փչում… Բայց ինչքա՜ն զզվելի եք…»: