Մամուլ

Ստորև գրվածի հեղինակը Նաիրա Զոհրաբյանի ամուսնու` գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի տողերն են

Ստորև գրվածի հեղինակը Նաիրա Զոհրաբյանի ամուսնու` գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի տողերն են։

Հրաշք։ Ահա, թե ինչպիսին կարող են լինել մարդիկ՝ քաղաքականությունից դուրս։Տողերի պնդությամբ, իմաստի խորությամբ ու գեղեցիկ շարադրանքով սա կարելի է համեմատել, թե՛ Սևակի նամակին՝ ուղղված Սուլամիթային, թե՛ Չապլինի նամակին՝ ուղղված դստերը և թե՛ Չարենցի տողերին՝ նվիրված Արփենիկին։

Ես Ջոն Լենոնը չեմ

Բայց ամեն օր ապրում եմ կյանքի ու մահվան սահմանագծին.

Ու էս աղջիկը` մոնղոլ-թաթարի իր շեղ աչքերով

Ում սիրում եմ հավերժ` ինչպես Դրակուլան

Ինձ համար ամեն օր մահվան ու կյանքի էդ սահմանագիծն է.

Ես Լենըրդ Քոհենը չեմ, բայց այս աղջիկը, ով ամեն օր պատռում է իմ սիրտը

Անգամ այս սրտով ես ասում եմ` հպվիր ինձ քո մերկ ձեռքերով։

Ես Լյուցիֆերը չեմ, բայց լինում է պահ, որ ուզում եմ թաղել էս աղջկան, փակել շեղ աչքերն ու հող լցնել վրան

Որ ազատագրեմ ինքս ինձ քսանամյա էս գերությունից, որ մահապատժից վատ է։

Ու հաջորդ պահին, ինչպես Ջոն Դոնը, ուզում եմ ասել՝ «Ախ, մի մահանա, թե չէ ես կատեմ աշխարհն ու կանանց, երբ դու հեռանաս»։

Իմ ընկերը ասում է` մի օր իր սեւ մազերի պարանով ինձ կախելու է։

Ես նայում եմ սեւ մազերի պարանին ու ասում եմ իմ լավ ընկերոջը՝

Գիտեմ, որ անելու է, բայց ես էս աղջկան սիրում եմ։

Հիմա գնում եմ էս աղջկան ճանապարհելու Փարիզ՝ իր հերթական տափակ նիստին։

Ու հետ դառնալուց հիշում եմ Դիլըն Թոմասին, որ ասում էր՝ «Գժվիր, գժվիր, որ այս լույսը չմարի»։

Սամվել Մկրտչյան

Նյութը կազմվեց Նարեկ Բեկթաշյանի ֆեյսբուքյան էջից

Կիսվել