Աշխարհ

Չինգիզ Խանի ծոռնուհին՝ Խութուլունը, ում ոչ մի տղամարդ չէր կարողանում հաղթել. ո՞րն էր նրա ուժի գաղտնիքն

Խութուլունը Քայդուի միակ դուստրն էր և Չինգիզ խանի ծոռնուհին։ Նա մոնղոլ արքայադուստր էր և ահռելի մարտիկ:

Քայդուն կառավարում էր Չանգատայ խանությունը Սինցզյանում և Կենտրոնական Ասիայում, իսկ Խութուլունը նրա սիրելի զավակն էր։ Նրա ֆիզիկական ուժն ու հմտությունը նետաձգության, ձիավարության և կռվի մեջ նրան դարձնում էին իդեալական ուղեկից և աջ ձեռք մարտերում:

Նրանք միասին կռվեցին Յուան դինաստիայի բանակների դեմ և զսպեցին Արևմտյան Մոնղոլիան և Չինաստանը: Բացի ռազմական ընկերություններին օգնելուց, Քայդուն հաճախ խորհրդակցում էր Խութուլունի հետ ռազմական և քաղաքական հարցերի շուրջ և հիմնականում լսում էր իր դստեր կարծիքը։

Խութուլունը մեծանալով իր 20 եղբայրների հետ՝ Խութուլունը նրանցից ոչ մի բանով չէր տարբերվում. նա սիրում էր զենքերով խաղալ, սիրում էր ձիավարել, ու այն ամենն, ինչը, ըստ մոնղոլների, բացարձակ կապված չէր կնոջ նշանակության հետ։ 

Աղջիկն իսկական գեղեցկուհի էր մեծանում։ Պատմաբանները նշում են, որ նա ուներ գեղեցիկ կազմվածք, բարձրահասակ էր ու առանձնանում էր իր գեղեցիկ դիմագծերով։ Երբ Խութուլունը, ով իր հոր սիրելին էր, որոշեց, որ ինքն էլ պետք է զորք գլխավորի, հանդիպեց իր գերդաստանի կանանց նախատինքին, ովքեր նշեցին, որ նա պարտավոր է վերցնել թել ու ասեղն ու մտածել միայն ամուսնության մասին։ 

Ամուսնության մասին խոսակցություններն այնքան հաճախակի դարձան, որ աղջիկը հետևյալ պայմանը դրեց. ինքը կամուսնանա միայն այն տղամարդու հետ, ով կկարողանա իրեն հաղթել ձեռնամարտում։ Որքան էլ որ տարօրինակ թվա, կամավորների պակաս չգտնվեց։ Շատերն էին ուզում Խութուլունին իրենց կնոջ դերում տեսնել ու դրա համար պատրաստ էին անգամ նրա հետ մարտի բռնվել։

Աղջիկն ևս դրան դեմ չէր։ Նա վստահ էր, որ, միևնույն է, ոչ մի տղամարդ իրենց չի հաղթելու, և արդյունքում ինքը նորից մենակ է մնալու։ Սակայն Խութուլունը հետևյալ պայմանն էր դրել պարտվողների առաջ․ եթե նրանք պարտվեն, պետք է աղջկան 100 ձի նվիրեն, իսկ եթե ինքը պարտվի, կամուսնանա առանց վարանելու։ Որպես կանոն, բոլորն էլ պարտվում էին հմուտ աղջկան, ով հեշտությամբ էր բոլորին սասանում։ Խութուլունի շնորհիվ նրա ընտանիքը ձիերի պակաս չուներ։

Մի օր էլ թագավորությունում հայտնվեց հաղթանդամ մի տղամարդ, ով ոչ միայն գեղեցիկ էր, այլ նաև բավականին հարուստ էր։ Խութուլունի հայրը որոշեց, որ նրանք պետք է ամուսնանան, սակայն Խութուլունն այդ կարծիքին չէր։ Նա վստահեցնում էր, որ իր պայմանը ուժի մեջ է բոլորի դեպքում։ Հայրը համաձայնվեց աղջկա հետ, որովհետև վստահ էր, որ աղջիկը պարտվելու է։ Բայց նա սխալվում էր։ Հերթական տղամարդուն հաղթելուց հետո աղջիկը կարողացավ այս անգամ 1000 ձի նվեր ստանալ։ 

Ամեն բան լավ էր ընթանում, բայց աղջկա հայրը մի օր ուժեղ բարկացավ աղջկա վրա։ Նա նրան ստիպեց, որ մտածի ամուսնության մասին։ Աղջիկն ուրիշ ելք չուներ ու ընտրեց նրանց ամենահայտնի համագործակցին՝ Աբտակուլին։ Աղջիկն իրոք սիրահարվել էր նրան, որովհետև պատմաբանների վկայությամբ Աբտակուլը ևս հաղթանդամ ու լավ զինվոր էր ու, ամենայն հավանականությամբ, միակն էր, ով հաղթեց հայտնի մոնղոլուհուն։ Նրանք ամուսնացան ու ապրեցին սիրով ու համերաշխությամբ։ 

Խութուլունն իր ամուսնուն 2 որդի պարգևեց ու դարձավ իսկական նվիրյալ կին։ Նա մի կողմ դրեց իր երբեմնի բիրտ խաղերն ու միայն սկսեց վերահսկել սիրելի, բայց արդեն մահացած հոր գերեզմանը, որ այն բարբարոս  ավազակների հարձակման չենթարկվի։ 

Նրա պատմությունը ոգեշնչվել է արվեստի տարբեր գործերի համար ողջ Եվրոպայում, ներառյալ ֆրանսիացի գիտնական Ֆրանսուա Պետիս Դե Լա Կրուայի առակները և իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի անավարտ օպերան: Ի վերջո, այս բոլոր գեղարվեստական ​​պատմությունները խառնվեցին պատմական գրառումներին և ավելացվեցին նրա կյանքի առասպելներին ու առեղծվածներին, բայց բառացիորեն բոլոր պատմություններն ու պատմությունները խոսում են նրա ֆիզիկական ուժի և ռազմական կարողությունների մասին: Դարեր շարունակ Խութուլունը հիշվել է Մոնղոլիայում որպես մեծ մարտիկ։

Կիսվեք էջում