Բոլորը պատասխան են տալու, մեր երեխեքի արյունը էդ հողի մեջ է թափվել, ոչ ոք չի կարող էդ հողում երջանիկ ապրել
Բոլորը պատասխան են տալու, մեր երեխեքի արյունը էդ հողի մեջ է թափվել, ոչ ոք չի կարող էդ հողում երջանիկ ապրել
Գյումրեցի Մարտին Հովհաննիսյանը մի քանի ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը։ Մարտինի մայրը տիկին Գոհարը, Oragir.News-ի հետ զրույցում ասում է՝ հենց այս օրն է որդին գնացել ծառայության, մի կերպ զսպելով հուզմունքը՝ ավելացնում է.
«Դժվարանում եմ խոսել, էնքան ծանր օր է ինձ համար, հիմա որդիս պիտի զորացրված լիներ։ Մեր վերքի վրա աղ լցրին, երբ մեր երեխեքի կյանքի գնով պահած Արցախը տվեցին թուրքին։
Բոլորը պատասխան են տալու, մեր երեխեքի արյունը էդ հողի մեջ է թափվել, ոչ ոք չի կարող էդ հողում երջանիկ ապրել»,-պատմում է արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Մարտին Հովհաննիսյանի մայրը Գոհար Մազմանյանը։
Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված հերոսի տարեդարձից օրեր անց սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը: Մարտինը սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 6-ը մասնակցել է Ջրականի համար մղվող մարտերին, այնուհետև տեղափոխվել է Հադրութ, կռվել թշնամու դիվերսիոն խմբի դեմ, հայտնվել շրջափակման մեջ:
«Մարտինս տարբեր հեռախոսահամարներով էր զանգում, հոկտեմբերի 10-ն էր, էդ օրը փորձեցի զանգել իր զանգած բոլոր համարներով: Մարտինս զանգեց ասաց՝ մա՛մ ջան, չմտածե՛ս, առաջ ենք գնում: Ես մտածում էի, որ երեխեքն են ասում, որ ամեն ինչ լավ է լինելու, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու: Ասաց՝ մա՛մ, էլ չզանգես էս համարին, մենք հեռու տեղ ենք գնում»,- պատմում է տիկին Գոհարը:
Հոկտեմբերի 10-ին եղել է Մարտինի վերջին զանգը, ու հոկտեմբերի 10-ից հետո էլ զանգ չեն ստացել, և զինծառայողի ընտանիքի համար սկսվել է հույսով և անհույս, սպասումով լի օրերը:
Հովհաննիսյանների ընտանիքին միայն ամիսներ անց է հաջողվել գտնել իրենց որդու մարմինը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում