Մամուլ

Թող ասեն մարտական ծառայության են տանում, ոչ թե վարժական հավաքի. փորձագետը` 25-օրյա հավաքների մասին

Թող ասեն մարտական ծառայության են տանում, ոչ թե վարժական հավաքի. փորձագետը` 25-օրյա հավաքների մասին

News.am-ը գրում է․ 25-օրյա հավաքները դրական կգնահատեի, եթե մարտական հերթապահություն իր մեջ չներառեր: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը` անդրադառնալով ՊՆ նոր նախագծին, ըստ որի հավաքները 3 ամսվա փոխարեն կդառնան 25-օրյա ամեն տարվա կտրվածքով:

«Եթե դու վարժական հավաք ես անում, ինչի ես մարտական հերթապահության տանում, ազնիվ չէ դա քաղաքացու նկատմամբ:

Ես առաջարկում եմ մշտապես պահեստազորը 25-օրով վարժական հավաքների տանել, սա նորմալ է, սակայն սահմանային մարտական ծառայությունը թող տանի ժամկետաին բանակը,կամ պայմանագիրները, իսկ պահեստազորին միայն պատերազմի ժամանակ թող տանեն մարտական գործողությունների:

Այստեղ խաբում են` ասելով, որ վարժական հավաքի են տանում, սակայն մարտական ծառայության տանեն, թող ասեն մարտական ծառայության են տանում, ոչ թե վարժական հավաքի:

eramsya varjanqner

Այսպիսով` ծառայությունը դառնում է 4-5 տարի, եթե գումարենք բոլոր տարիների վարժական հավաքները: Այսինքն` ամեն տարի մարդկանց կյանքին 1 ամիս վտանգ է սպառնալու»,- ասաց նա:

Ռազմական  փորձագետի կարծիքով պետք է լուրջ բարեփոխումներ անել բանակում, որից մեկը կարող էլինել պայմանագրայինների աշխատավարձի բարձրացումը, դիրքերի կահավորումը. «Մենք պետք է գումարներն ուղղենք բանակին, հիմա Երեւանում կամ Ջերմուկում  սալահատակ են փոխում, երբ զինվորը բահով ու քլունգով առաջնագիծ է սարքում»:

Հակոբյանի կարծիքով` գլոբալ խնդիրը դա չէ, գլոբալ խնդիրը վարչակառավարական համակարգն է:

Անդրադառնալով նրան, կանայք նույնպես հրաձգության դասընթացներ են անցնելու, փորձագետն ասաց, որ շատ լավ որոշում է, սակայն դա  որակ չի տալու:

Նշենք, որ այս շաբաթվա կառավարության նիստին  ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ հրաժարվում են եռամսյա հավաքներից, դրանք դառնում են 25-օրյա, բայց պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար:

Կիսվել