Երբեմն մահն ու նահատակվելը մեզանում բարձր է դասվում ապրելուց, պայքարելուց․ «Հրապարակ»
Երբեմն մահն ու նահատակվելը մեզանում բարձր է դասվում ապրելուց, պայքարելուց
«Հրապարակ» թերթը գրում է. Երկու օր է՝ համացանցը փնտրտուքի մեջ է․ պատերազմի ժամանակ մահը գերությունից նախընտրած անհայտ հերոսին են փնտրում մարդիկ, որի դեմքն ադրբեջանական տեսանյութում պարզ չի երեւում։ Այնպիսի տպավորություն էր, թե՝ եթե պարզենք ով է նա, հերոսը կենդանանալու է։
Մարդիկ արժանիորեն փառաբանում էին նրան, հիանում նրա համարձակությամբ, պահանջում, որ նրան հերոսի կոչում տան։ Սակայն գտնվեցին նաեւ մարդիկ, որ ասում էին, թե ոչ մի արտառոց բան չի արել հայ զինվորը, պետք է կրակեր՝ կրակել է, կարող էր զոհվել՝ զոհվել է։
Եվ մի երրորդ կարծիք էլ հնչեց, թե բավական է նահատակներին եւ նահատակվելը փառաբանեք, հարկավոր է կյանքը փառաբանել եւ ապրելու քարոզ անել ու մարդկանց ներշնչել, որ կյանքն ամենաթանկ բանն է՝ չի կարելի զոհվել, եթե հնարավոր է փրկվել։
Անգամ եթե այդ փրկության գինը գերի ընկնելն է։ Եվ սրա մեջ նույնպես ճշմարտություն կա․ հիշենք, թե ինչ սրտատրոփ էին հարազատները սպասում գերությունից վերադարձող զինվորներին, եւ ինչ գորովանք էր ազգը տածում թշնամու բանտերում տանջված իր զավակների հանդեպ։
Ամեն փրկված ու վերադարձած զինվորի հետ մարդիկ վերածնվում էին եւ հասկանում, որ ազգը հարատեւելու է։
Իսկապես՝ կյանքի-մահվան հարցերում մենք միշտ չէ, որ ճիշտ ենք կողմնորոշվում։ Երբեմն մահն ու նահատակվելը մեզանում բարձր է դասվում ապրելուց, պայքարելուց, ինչ որ կոմպրոմիսների գնով փրկվելուց։
Մեր կարծիքով, զինվորը միայն զոհված զինվորն է, ինչպես դասական կարող է համարվել միայն մահացած գրողը եւ արժեքավոր՝ միայն մահկանացուն կնքած արվեստագետի գործը։
Առհասարակ՝ ինչ-որ հիվանդագին բան կա մեր հանրային գնահատումների մեջ։ Հարգում եւ հիանում ենք միայն ռադիկալ քայլեր արած անձանցով՝ հրաժարական տված նախարարով, մանդատը դրած պատգամավորով։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում