86-ամյա պապիկն իր ձեռքով այրում է Աղավնոյի իր տունը (Տեսանյութ)
86-ամյա պապիկն իր ձեռքով այրում է Աղավնոյի իր տունը (Տեսանյութ)
Աղավնոյի 86-ամյա Ռադիա Հովսեփյանն իր ձեռքով է այրում Աղավնոյի իր իսկ կառուցած տունը:
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երեւում է, որ տարեց տղամարդը դողացող ձեռքերով բենզինը լցնում է տան պատերին եւ ասում, որ չնայած իր մահվան ժամանակն է, սակայն ինքը չի թողնի, որ թուրքը մտնի իր տուն:
Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։
Բնակչության հիմնական մասն արդեն հեռացել է բնակավայրերից:
Տեսանյութը ստորև