8 տարի ցանկացել եմ տղա ունենալ. ծնողները պտղի մահվան համար մեղադրում են «Վարդենիսի» ծննդատան բժիշկներին
8 տարի ցանկացել եմ տղա ունենալ. ծնողները պտղի մահվան համար մեղադրում են «Վարդենիսի» ծննդատան բժիշկներին
Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակչուհի 32-ամյա Ինետա Գալստյանը հղիության 9-րդ ամսում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կորցրել է պտղին, ինչի մեջ ամուսինները մեղադրում են «Վարդենիսի» ծննդատան բժիշկներին։
News.am-ի հետ զրույցում ծննդկանի ամուսինը՝ Հրայր Խուրշուդյանն ասաց, որ կնոջ նկատմամբ բժիշկները ցուցաբերել են անփութություն եւ անտարբեր վերաբերմունք։
Նա պատմեց, որ կինը «Վարդենիսի» ծննդատանն անցել է կոնսուլտացիա, հղիության ընթացքում, ըստ ամուսնու, առողջական որեւէ խնդիր չի ունեցել.
«Ես բժշկին առաջարկել եմ, ասել եմ՝ բժիշկ եթե ինչ-որ լուրջ բան կա, կարող ենք հենց հիմա տեղափոխել Երեւանի ծննդատներից մեկը։
Բժիշկն էլ ինձ ասում էր՝ սաղ նորմալ է։ Էս դեպքի համար մեղադրում եմ բժիշկներին։ Վարդենիսի ծննդատան հերթապահ բժշկին եմ մեղադրում ու իր աշխատողին։
Այսօր 04։00-ի սահմաններում կինս իրեն լավ չէր զգում, գնացինք Վարդենիսի ծննդատուն, ասում եմ՝ շտապ օգնություն կանչեք, ինձ բանի տեղ չեն դնում, տեսնում են՝ կինս լավ չի, օգնություն չեն ցուցաբերում, ասում էին՝ սաղ լավ է, խնդիր չկա։
Երեխայի սրտի զարկերակը լսեցին, ասացին՝ նորմալ է, բայց նավսյակի մի հատ տարեք Մարտունիի ծննդատուն։ Ասացին՝ տարեք Մարտունի, այստեղ համապատասխան սարքավորումներ չունենք։ Հասցրի Մարտունիի ծննդատուն, մի կես ժամ անց կնոջս վիրահատեցին, հետո ասացին, որ երեխաս մահացել է»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում