Մամուլ

67 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ

67 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ

Այս մասին Bavnews.am-ին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Ապրիլի 21-ին, ժամը 20։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հ․ Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

67 avtobus vtar

Պարզվել է, որ բախվել են թիվ 67 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Վ․ Ի․, ծնված 1950 թ․) և «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1976 թ․)։

67 avtobus vtar 2

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ավտոբուսը և փակել վերջինիս գազի բալոնի փականը։

Ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Կիսվել նյութով