6-րդ հարկից ընկած 2-ամյա տղան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին. ֆոտո
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին: Այս մասին Bavnews.am-ին տեղեկացրեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։
«Փոքրիկը երկու օր առաջ սկսել էր շնչել ինքնուրյուն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:
Վերջին երկու օրերին այս ընտանիքին օգնություն ցույցաբերելու համար տասնյակ զանգեր ենք ստացել: Ուզում եմ փոխանցել, որ ծնողները որեւէ օգնության կարիք չունեն և ոչ մեկից օգնություն չեն խնդրել: Անհրաժեշտության դեպքում մենք առաջինը կհաղորդենք այդ մասին ,-նշեց Դերձյանը:
Հիշեցնենք՝ 6-րդ հարկից ընկած երեխան սեպտեմբերի 5-ին անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: