Մամուլ

6 օր գյուղում մենակ ենք մնացել․ Արտյուշան ու Զոյան փրկվել են հրաշքով

6 օր գյուղում մենակ ենք մնացել․ Արտյուշան ու Զոյան փրկվել են հրաշքով

«Շատ եմ վախեցել մատաղ ինիմ, թուրքերը գյուղում, ես ու ամուսինս մեր տանը մենակ։ Ես կարող էի դուրս գալ, մի ուղղությամբ գնալ, բայց ամուսինս անկողնային հիվանդ վիճակում ինսուլտ խփած մարդ, հո՞ չէի թողնի մենակ»,- MediaHub-ին ապատմում է Շոշ գյուղից տեղահանված 77-ամյա Զոյա Մարտիրոսյանը։ 

Սեպտեմբերի 19-ին, չդադարող հրթիռակոծությունների ժամանակ, երեկոյան համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը, ով միաժամանակ աշխարազոր ուժերի պատասխանատուն էր, հասկանալով, որ ադրբեջանցի ծառայողները մոտենում են Շոշին, դիմել է ռուս խաղաղապահներին՝ ապահովելու գյուղացիների տարհանումը։ Ամբողջ գյուղը հավաքվել էր դպրոցում, այնտեղից էլ առանց ոչինչ վերցնելու, նրանք տեղափոխվել են Ստեփանակերտ։

Զոյա Մարտիրոսյանն ու ամուսինը՝ 83-ամյա Արտյուշա Աբրահամյանը, մնացել են գյուղում։ Մեր զրուցակիցն ասում է, որ այնքան շատ են կրակել, որ իրենք վախից դուրս չեն եկել տնից։ Դուռը կողպել, մտել են ներս։ 

«Լույս չկար, գյուղում ոչ մի շարժ։ Միայն կրակում էին։ Թվում էր՝ հենց մեր տան վրա էին կրակում, ձայները շատ մոտ էին։ Այդ ժամանակ ես միայն մտածել եմ ամուսնուս առողջականի մասին։ Փորձել եմ դուրս գալ, որ մեկից մի լուր իմանամ, վախեցել եմ, կրակը չէր դադարում»,- հիշում է արցախցի Զոյա Մարտիրոսյանը։ 

Հաջորդ օրը՝ կրակի դադարից հետո, Զոյան գնացել է հարևանների տներով ու տեսել՝ ոչ ոք չկա։ 

«Այդ ժամանակ հասկացել եմ, որ Շոշում էլ հայ չկա, բոլորը լքել են իրենց տներն ու գնացել են Ստեփանակերտ, միայն մենք էինք շրջափակված ադրբեջանցիներով»: 

Արտյուշայի ու Զոյայի դուստրը՝ Ալվինա Համբարձումյանը, պատմում է, որ այդ խառն ու ծանր օրերին ինքը եղել է Ստեփանակերտի հիվանդանոցում։ Շոշի անկման լուրը լսել ու աշխատանքին զուգահեռ սկսել է փնտրել ծնողներին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով