Մամուլ

57-ամյա տղամարդը վայր է ընկել Եղիպատրուշ գյուղի ճոպանուղու շին․ հրապարակից. նրա կյանքը փրկել չի հաջողվել

57-ամյա տղամարդը վայր է ընկել Եղիպատրուշ գյուղի ճոպանուղու շին․ հրապարակից. նրա կյանքը փրկել չի հաջողվել

Shamshyan.com-ը գրում է․ Հոկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 11:50-ի սահմաններոմ «Ապարան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Եղիպատրուշ գյուղ և մինչ գյուղ հասնելը՝ այլ ավտոմեքենայի միջից շտապօգնութան ավտոմեքենան են տեղափոխել տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, Ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Գրիգորյանը, վարչության պետի տեղակալ Ստեփան Սիմոնյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Անդրանիկ Ա.-ն է:

Վերջինս այդ օրը՝ ժամը 11:10- ի սահմաններում, Եղիպատրուշ գյուղի տարածքում գործող ճոպանուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, շինաշտարակի վրայից վայր է ընկել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանություն» հատկանիշներով:

Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը աշխատում էր «Էս-Թի սերվիզ» ընկերությունում, որն էլ կառուցում է ճոպանողին։

Կիսվել