56-ամյա վարորդը՝ Հրազդան քաղաքում, հարսանյաց սրահի դիմաց վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց

56-ամյա վարորդը՝ Հրազդան քաղաքում, հարսանյաց սրահի դիմաց վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, վարերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Մաքսիմ Ղ․-ն իր վարած ԳԱԶ-3302 մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում «Հռիփսիմե» հարսանյաց սրահի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն 4-ամյա Դավիթ Ա․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։