554 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 33559, գրանցվել է մահվան 15 դեպք

554 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 33559, գրանցվել է մահվան 15 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Հուլիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33559 դեպք, որոնցից 21931-ն` առողջացած, 607-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 10832 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 141.410 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 554

Առողջացածներ՝ 583

Բացասական թեստերի արդյունքներ՝ 1636

Մահվան դեպքեր՝ 15