55 վարորդ եղել է ոչ սթափ և չի ունեցել վարորդական վկայական (Տեսանյութ)

55 վարորդ եղել է ոչ սթափ և չի ունեցել վարորդական վկայական

Շարունակում ենք ներկայացնել ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2020 թվականի հունվարի արդյունքներն ըստ խախտումների տեսակների։

Հունվարի 1-ից 29-ը ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 55 վարորդի, որոնք եղել են ոչ սթափ վիճակում և չեն ունեցել վարորդական վկայական։

Նրանց նկատմամբ կազմված նյութերն ուղարկվել են դատախազություն՝ քրեական պատասխանատվության հարցը լուծելու նպատակով։