54-ամյա տղամարդը երեխային լացի պատճառով դուրս է նետել պատուհանից
54-ամյա տղամարդը երեխային լացի պատճառով դուրս է նետել պատուհանից
Ռուսաստանի Յամալ-Նենեցյան ինքնավար մարզի բնակիչը լացի պատճառով երկու տարեկան երեխային դուրս է նետել պատուհանից:
Երեխան ողջ է, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Տեղի քննչական մարմնի լրատվական ծառայությունից հայտնել են, որ դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներով անձը ճանաչվել է մեղսունակ և ձերբակալվել:
54-ամյա տղամարդը աղջկա լացից նյարդայնացած, նրան երկրորդ հարկի բնակարանի պատուհանից դուրս է նետել փողոց։ Երեխան վայրէջք է կատարել ձնակույտի մեջ, որը փրկել է նրա կյանքը։
Հարևանը լսել է երեխայի լացի ձայնը, դուրս է վազել փողոց, աղջկան բերել բնակարան և շտապօգնություն կանչել։
Նշվում է նաև, որ տղամարդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: