Մամուլ

50.000 դրամ՝ պրոյեկտորի 1 օրվա վարձակալության համար. «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ծախսերը հայտնի են

50.000 դրամ՝ պրոյեկտորի 1 օրվա վարձակալության համար. «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ծախսերը հայտնի են։

Թերթ․am-ը գրում է․ Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տրամադրված 2.7 միլիոն դրամից 1.5 միլիոն դրամը (ներառյալ` հարկերը) տրամադրվել է կազմակերպական և բեմադրական խմբի վարձատրությանը երկու՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ի և ներկայացումը բեմադրած «ԱԺԶ» ՀԿ պայմանագրից:

1.5 միլիոն դրամից ծրագրի ղեկավարը (1 մարդ) ստացել է ամսական 300 000 դրամ, ծրագրի համակարգողը ևս այդքան է վարձատրվել: 

Երաժշտական ձևավորողը 1 ամսվա համար վարձատրվել է 150 000 դրամով, նույնքան են կազմել նաև գրաֆիկ-դիզայների և վիդեո վիզուալացման, անիմացման մասնագետի՝ 1 ամսվա աշխատավարձերը:

Բեմադրության և զգեստների նկարչի մեկ ամսվա վարձատրությունը կազմել է 300 000 դրամ: Երկու բեմական զգեստների պատրաստումը (նյութածախս, կարելավարձ, աքսեսուարներ) արժեցել է 100 հազար դրամ։

Տեխնիկայի վարձակալության ծախսերը կազմել են 330 000 դրամ, որից 280 000 դրամ` ձայնային տեխնիկայի լրակազմի (1 օր` 6 դինամիկ, 2 միկրոֆոն, 1 հնչյունային վահանակ), և 50 000 դրամ`պրոյեկտորի 1 օրվա վարձակալության համար:

Գովազդային նյութերի պատրաստման և տպագրության համար ծախսվել է 266 800 դրամ, որից 24 000 դրամը` ազդագրի, 26 000 դրամը` ինֆորմացիոն թերթիկի, 200 000 դրամ` գովազդային հոլովակի, 16 800 դրամ` սոցիալական կայքերում գովազդի՝ 7-օրյա տեղադրման համար:

ներկայացման ծախսեր
ներկայացման ծախսեր

Աղբյուր՝ tert.am

Կիսվել