«5 միլիարդ դոլարի դիմաց Արցախը մատուցում էին Ադրբեջանին. դե հիմա խոսեք՝ ՀՀԿ և ՀՅԴ». Լյովա Եղիազարյան
«5 միլիարդ դոլարի դիմաց Արցախը մատուցում էին Ադրբեջանին. դե հիմա խոսեք՝ ՀՀԿ և ՀՅԴ». Լյովա Եղիազարյան
«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Հինգ միլիարդ դոլարի դիմաց նախկին իշխանություններն Արցախը մատուցում էին Ադրբեջանին:
Չլիներ Փաշինյանը, հանձնած կլինեին Արցախը»,- հայտարարում է Սամվել Բաբայանը:
Էս ինչո՞ւ եք լռել, պարոնայք հանրապետականներ՝ Աշոտյան, Շարմազանով և մյուսներ, որ շուտասելուկի նման անընդհատ կրկնում եք, թե հասեք, փրկեք Նիկոլը հողերը հանձնում է:
Ի՞նչ կասես Շահնազարյան Դավիթ:
Դաշնակցական տղեք, դուք ի՞նչ կարծիքի եք:
Քոչարյանի ծախու քաղաքագետներ, բլբուլ էիք կտրել, դե խոսեք:
Փեսա Միշիկի հոդվածները գրողներ, դե ասեք, հիմա ո՞վ մարդ չի՝ նախկինները, թե ներկաները»: