439 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 35693, գրանցվել է մահվան 16 դեպք
439 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 35693, գրանցվել է մահվան 16 դեպք
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Հուլիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 35693 դեպք, որոնցից 24766-ն` առողջացած, 678-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 10032 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 149.898 թեստավորում:
Հաստատված դեպքեր՝ 439
Առողջացածներ՝ 560
Բացասական թեստերի արդյունքներ՝ 1279
Մահվան դեպքեր՝ 16