40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողում. Համբիկ Սասունյան
40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողում. Համբիկ Սասունյան
1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին սպանելու մեղադրանքով դատապարտված և արդեն իսկ ազատության մեջ գտնվող Համբիկ Սասունյանը ժամանել է Հայաստան:
«Ամենայն ուրախությամբ գրում եմ ձեզ Հայաստանից: Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողում, խմել հայրենի ջուրը, շնչել օդը և զգալ ընտանեկան ջերմությունը»,-հայտնել է նա հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում՝ հավելելով, որ հայերի ցուցաբերած աջակցությունը մշտապես քաջալերել է իրեն։
Համբիկ Սասունյանը «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի խմբի անդամ է եղել: