«40 միլիոն դոլլար միայն մեկ մարզպետի ունեցվածքը». Հայկ Մանասյան
«40 միլիոն դոլլար միայն մեկ մարզպետի ունեցվածքը». Հայկ Մանասյան
Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սյունիքի նախկին մարզպետի գույքը և օֆշոր հանած փողերը կազմել են մոտ 40 միլիոն դոլլար։ Ասենք թե օրինական են էդ փողերը, ասենք թե լոխը մենք ենք, որ փող աշխատել չգիտենք։
Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ կարգի բեջարող են իմ սիրելի Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, իրենց հավատարիմ վարչապետերը, նախարարներն ու մնացած մարզպետները։
40 միլիոն դոլլար միայն մեկ մարզպետի ունեցվածքը։
Ու սա, էն գումարն է, որ ապօրինի է ճանաչվել։ Էստեղ հաշվարկված չեն ասենք ինչ որ Հիդրոէլեկտրոկայանից ստացված, կամ գազալցակայաններից կամ ձկնաբուծարաններից կամ ներմուծման և արտահանման մենաշնորհներից ստացված գրանցված եկամուտները։
40 միլիոնը միայն այն մասն է, որն ըստ դատախազության չի բացատրվում ոչ մի եկամուտով։
Հելեք միտինգ արեք, որ նորից գաք իշխանության։ Նիկոլը դավաճան է ճիշտ է, դուք էիք ազգի մեռած, պետության համար անձնատուր»։