«4 կողմը թուրք է. մենք՝ 9 հոգով. եկել ստիպում են՝ դիրքը հանձնել». Կապանի դիրքապահներն ահազանգում են (Տեսանյութ)
«4 կողմը թուրք է. մենք՝ 9 հոգով. եկել ստիպում են՝ դիրքը հանձնել». Կապանի դիրքապահներն ահազանգում են (Տեսանյութ)
Կապանի 126 հենակետի հրամանատարը և հենակետի անդամները ներկայացնում են, թե Զանգելանի կամուրջի մոտ՝ վերջին դիրքում ինչ անմարդկային պայմաններում են ապրում սահանապահները -15 աստիճան պայմաններում:
Նրանց ստիպում են դիրքը հանձնել, իրենք ընդդիմանում են: «Եկել են մագազինը հանել տվել, տենց բան չի լինում, 4 կողմը թուրք ա: Բոլոր սարերի վրա թուրքեր են՝ ամեն կողմը 60-70 հոգի, մենք՝ 9 հոգով:
Մենակ նրանց դիրքերը, նրանց պայմանները տեսնեք»,- ասում են սահմանապահները: Նրանք չունեն ոչ քնելու, ոչ սնվելու տեղ, ոչ ռադիոկապ, ոչ լապտեր, անգամ վրանը չի փակվում»:
Տեսանյութը ստորև