36-ամյա կինը երկաթե սարքով խփել է ամուսնու գլխին. վերջինս վնասվածքից մահացել է
36-ամյա կինը երկաթե սարքով խփել է ամուսնու գլխին. վերջինս վնասվածքից մահացել է
Հունիսի 15-ի ժամը 18.10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղի տներից մեկում տանտերը հարձակվել է մոր, երեխաների և կնոջ վրա, երեխաներին տնից դուրս է հանել:
Զանգողը խնդրել էր, որ շտապ ոստիկան մոտենա:
Շենավան գյուղի նշված տուն մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 40-ամյա տանտերը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել 15-ամյա որդուն, 66-ամյա մորը, ինչպես նաև ոտքերով և ձեռքերով խփել է 36-ամյա կնոջը՝ նրանց պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ինչից հետո 36-ամյա կինը երկաթե օդամղիչ սարքով խփել է ամուսնու գլխին, որը ստացած մարմնական վնասվածքից մահացել է:
36-ամյա կինը ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են: