30-ամյա միլիարդատերը 48 ժամում կորցրել է իր ողջ կարողությունը

30-ամյա միլիարդատերը 48 ժամում կորցրել է իր ողջ կարողությունը

30-ամյա միլիարդատեր Սեմ Բենքմեն-Ֆրիդը՝ Forbes-ի ցուցակի 10 ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը, 48 ժամում կորցրել է իր ողջ կարողությունը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Դա պայմանավորված է նրանով, որ երկրորդ խոշորագույն կրիպտոարժույթի բորսան՝ FTX-ը, նախաձեռնել է իր սնանկացումը ԱՄՆ-ում: Բենքմեն-Ֆրիդը, ով զբաղեցնում էր գլխավոր տնօրենի պաշտոնը, հրաժարական է տվել։

Կրիպտոարժույթների շուկան այս շաբաթ զգացել է իր պատմության մեջ ամենաուժեղ ցնցումներից մեկը: Սկզբում հիմնական կրիպտոարժույթներն ընկել են այն լուրից հետո, որ խոշորագույն կրիպտոբորսան՝ Binance-ը, գնում է իր մրցակից FTX-ը:

Եվ երբ Binance-ը վերջին պահին դուրս եկավ գործարքից, բիթքոինի գինը հասավ երկու տարվա նվազագույնին: FTX-ի հիմնադիր Սեմ Բենքմեն-Ֆրիդը ռեկորդային ժամանակում կորցրեց իր միլիարդները։

Երկու ամիս առաջ Forbes-ը Սեմի կարողությունը գնահատել էր մոտ 17 միլիարդ դոլար։ Դրանցից 16-ը նա կորցրել է մեկ գիշերում։

Հաղորդվում է նաև, որ առնվազն 1 միլիարդ դոլարի հաճախորդներ անհետացել են փլուզված FTX կրիպտո փոխանակումից: Ընկերությունը հայտնել է, որ մտադիր է հետաքննել «անոմալ գործարքները»: