Մամուլ

29-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում. կինն ու 3-ամսական երեխան տեղափոխվել են հիվանդանոց

29-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում. կինն ու 3-ամսական երեխան տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ճանապարհի մերակասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հրաչյա Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավաան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Մարմարիկ գետում:

hrazdan hanqavan

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուղևորներ, Սևան քաղաքի բնակիչներ, 21-ամյա Լիլիթ Մ.-ն և 3- ամսական Սամվել Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3–րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

mercedes avtovtar 1

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու երեխան են:

Կիսվել