29-ամյա վարորդը Hyundai Sonata-ով ժայռից ընկել է երկաթուղային գծերի վրա

29-ամյա վարորդը Hyundai Sonata-ով ժայռից ընկել է երկաթուղային գծերի վրա

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 14:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արման Վարդանյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի ավտոգազալցակայանի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճամփեզրի պատին, այնուհետև գազատար խողովակին, պատճառել նյութական վնաս և մոտ 1 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա:

Ժամանել են «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչները, քանի որ վթարի պատճառով ավտոմեքենան վնասել է երկաթուղային ուղին, գծերի մոտով անցնող այլ ենթակառուցվածքը, ինչ հետևանքով երկար ժամանակով դադարեցվել է գնացքների երթևեկությունը Հայաստան-Վրաստան երկաթուղու հատվածով:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: