Մամուլ

28-ամյա վարորդը Mitsubishi-ով կամրջից գլխիվայր ընկել է. վարորդը տեղում մահացել է, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց

28-ամյա վարորդը Mitsubishi-ով կամրջից գլխիվայր ընկել է. վարորդը տեղում մահացել է, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Արմեն Հաջյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհահատվածում 4.5 մետր բարձրություն ունեցող կամրջից, դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր ընկել է կամրջի տակ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հաջյանը տեղում մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

arcax avtovtar

Ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանելէ քննչական խումբը՝ բաժնի պետ Վահագն Սիմոնյանի և ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանի գլխավորութամբ:

Փաստի առթիվ Ա. Անտոնյանի որոշմամբ հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կիսվել